ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում անօթևաններին անհապաղ լքել Վաշինգտոնը։
Դոնալդ Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները անօթևաններին կապահովի բնակարանով, բայց դա տեղի կունենա Վաշինգտոնից հեռու։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ այսօր Սպիտակ տանը մամուլի ասուլիս կանցկացնի այս հարցի վերաբերյալ։
«Հանցագործներ, ձեզ պետք չէ տեղափոխվել։ Մենք ձեզ կտեղափոխենք բանտ, որտեղ դուք պետք է լինեք։ Ամեն ինչ շատ արագ կկատարվի, ինչպես սահմանին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք միլիոնավոր ներգաղթյալներից հասել ենք զրոյի։ Ավելի հեշտ կլինի, պատրաստվեք։ «Բարի պարոն» չի լինի։ Մենք ուզում ենք, որ մեր մայրաքաղաքը վերադարձվի», – գրել է Դոնալդ Թրամփը։