Դոնալդ Թրամփը կոչ է անում Իսրայելի նախագահին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող Բենիամին Նեթանյահուին
Դոնալդ Թրամփը կոչ է անում Իսրայելի նախագահին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող Բենիամին Նեթանյահուին

Քնեսեթում ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին ներում շնորհել կոռուպցիայի համար դատվող վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Նեթանյահուն մեղադրվում է խարդախության և վստահության չարաշահման մեջ՝ նվերներ ընդունելու հետ կապված գործով։

«Ես մի միտք ունեմ, ինչո՞ւ չեք ներում շնորհում Նեթանյահուին։ Ո՞ւմ է հետաքրքրում սիգարներն ու շամպայնը», – ասել է Թրամփը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը կոչ է անում Նեթանյահուին արդարացնել քրեական մեղադրանքներից։