Դոնալդ Թրամփը քննադատում է ամերիկյան լրատվամիջոցներին Իրանի վրա ավիահարվածի արդյունքների մասին հաղորդելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է ամերիկյան լրատվամիջոցներին Իրանի վրա ավիահարվածի արդյունքների մասին հաղորդելու համար։
«Կեղծ լուրերի CNN-ը և ձախողված New York Times-ը միավորել են ուժերը՝ պատմության մեջ ամենահաջող ռազմական հարվածներից մեկը վարկաբեկելու համար։ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Եվ՛ Times-ը, և՛ CNN-ը խստորեն քննադատվելու են հանրության կողմից», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Տեղեկության համար, CNN-ը նախկինում հրապարակել էր մի հաղորդագրություն, որում նշվում էր, որ նախնական հետախուզական գնահատականների համաձայն՝ ԱՄՆ օդային հարվածները կարող են Իրանի միջուկային ծրագիրը հետ մղել ընդամենը մի քանի ամսով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը CNN-ի զեկույցը անվանել է «լիովին կեղծ», բայց հաստատել է դրա գոյությունը։