Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել Միավորված Ազգերի Կազմակերպությանը։
Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը շատ օգտակար չի եղել։
«Ես ՄԱԿ-ի ներուժի մեծ երկրպագու եմ, բայց այն երբեք չի ցույց տվել իր ներուժը։ ՄԱԿ-ը պետք է լուծեր բոլոր այն պատերազմները, որոնք ես լուծել եմ։ Ես երբեք չեմ եղել այնտեղ, ես երբեք նույնիսկ չեմ մտածել այնտեղ գնալու մասին», – ասել է Թրամփը։