Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին մեղադրում է միգրանտների թվի ավելացման մեջ

10:55, 01.03.2024

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրում է միգրանտների թվի ավելացման մեջ։

«Բայդենի միգրանտների հանցագործություն» արտահայտությունը բնորո է Թրամփի նախընտրական ելույթներին։ «Բայդենը կործանում է մեր երկիրը։ Սա ԱՄՆ-ի նկատմամբ բռնության նոր ձև է»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Իգլ Պաս քաղաքում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մոտ։

Թրամփի խոսքով՝ հազարավոր միգրանտներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Եմենից, Իրանից, Կոնգոյից և այլ երկրներից, ապօրինի հատում են սահմանը։

«Միգրանտները գալիս են շատ երկրներից, որոնք մեզ համար բարեկամ չեն», – ասել է Թրամփը։

Նմանատիպ