Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի երդմնակալության օրն առավոտյան կլքի Վաշինգտոնը
Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրն առավոտյան կլքի Վաշինգտոնը և կշարունակի ապրել Ֆլորիդայում: Այս մասին տեղեկություն է տարածում ամերիկյան մամուլը:
Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ երկրի ապագա նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը ներկա չի գտնվի: Բայդենի երդմնակալությունը պատրաստվում է ներկա գտնվել գործող փոխնախագահ Մայք Փենսը:
Տարածված տեղեկությամբ, Դոնալդ Թրամփը հրաժեշտի միջոցառում կանցկացնի Մերիլենդի նահանգում, Էնդրյուս ավիաբազայում, իսկ այնուհետև կմեկնի Ֆլորիդա:
ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալությունը կանցկացվի հունվարի 20-ին: