Դոնալդ Թրամփը Իրաքից ամերիկացի զինվորականների դուրս բերման մասին հայտարարությամբ հանդես կգա այսօր
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարությամբ հանդես կգա, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է «ռոյթեր» գործակալությունը, հիմնվելով Սպիտակ տան ներկայացուցչի վրա: Նույն աղբյուրի համաձայն, առաջիկա օրերին նախագահը կհայտարարի նաև Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի կրճատման մասին:
ԱՄՆ-ը Իրաքում ունի մոտ 5200 զինծառայող: Ինչպես հայտնի դարձավ անցյալ ամիս, Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մեկ երրորդով կրճատել Իրաքում գտնվող զորքի քանակը:
Իսկ Աֆղանստանում գտնվում է 8 600 զինվորական: Օգոստոսին Դոնալդ Թրամփը «Աքսիոյի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ծրագրվում է Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի թիվը հասցնել 4000-ի: