Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նախկին նախագահ Ջո Բայդենի թողած նամակը։
«Հարգելի նախագահ Թրամփ, երբ ես հեռանում եմ այս սուրբ գրասենյակից, ցանկանում եմ ձեզ և ձեր ընտանիքին ամենայն բարիք մաղթել հաջորդ չորս տարիների ընթացքում: Ամերիկացի ժողովուրդը և ամբողջ աշխարհի ժողովուրդը փնտրում է այս գրասենյակը պատմության անխուսափելի փոթորիկների ժամանակ ուժ ստանալու համար: Աղոթում եմ, որ գալիք տարիները մեր ազգի համար լինեն բարգավաճման, խաղաղության և գոհաբանության։ Թող Աստված օրհնի և առաջնորդի ձեզ, ինչպես որ օրհնել և առաջնորդել է մեր թանկագին երկիրը հիմնադրման օրվանից»,- գրել է Բայդենը նամակում։
Թրամփն ասաց, որ նամակը ոգեշնչող և բարի էր, իսկ երկրի նոր նախագահը նաև նշել է, որ գնահատում է Բայդենի ժեստը։
Նախկինում Ջո Բայդենին հարցրել են նամակի բովանդակության մասին, սակայն նա նշել է, որ այն կմնա Թրամփի և իր միջև։
Ամերիկայում ավանդույթ կա, ըստ որի՝ նախկին նախագահը նոր նախագահին նամակ է թողնում օվալաձեւ աշխատասենյակում։ Այս ավանդույթը սահմանել է Ռոնալդ Ռեյգանը 1989 թվականին, երբ նա նամակ է թողել Ջորջ Բուշ ավագին ընտրություններում պարտությունից հետո։