Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշային ցուցակը և իրեն անվանել «մեծագույն» նախագահը

12:00, 28.08.2026

Դոնալդ Թրամփը հրապարակում է ԱՄՆ նախագահների վարկանիշային ցուցակը և իրեն անվանում ԱՄՆ պատմության մեջ «ամենամեծ» նախագահը:

Թրամփը սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ ԱՄՆ նախագահներին բաժանել է վեց կատեգորիայի՝ «ամենամեծ», «մեծեր», «գրեթե մեծեր», «միջիններ», «միջինից ցածր» և «անհաջողակներ»:

Լուսանկարի համաձայն՝ «ամենամեծ» կատեգորիայում միայն Դոնալդ Թրամփն է:

«Մեծերի» կատեգորիայում են Աբրահամ Լինքոլնը, Ջորջ Վաշինգտոնը, Ֆրանկլին Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը, Թոմաս Ջեֆերսոնը և Էնդրյու Ջեքսոնը:

Դոնալդ Թրամփը Թեոդոր Ռուզվելտին, Գրովեր Քլիվլենդին, Ջոն Ադամսին և Ջեյմս Փոլքին համարում է «գրեթե մեծ» նախագահներ:

Այդ հետ մեկտեղ, նրա կարծիքով, «միջին» նախագահներ են Բիլ Քլինթոնը, Ջոն Քուինսի Ադամսը, Ջեյմս Մոնրոն, Ռեզերֆորդ Բ. Հեյսը, Ջեյմս Մեդիսոնը, Մարտին Վան Բուրենը, Ուիլյամ Հովարդ Տաֆտը, Չեստեր Ա. Արթուրը, Ուիլյամ Մաք-Քինլին, Էնդրյու Ջոնսոնը, Հերբերտ Հուվերը և Բենջամին Հարիսոնը:

«Միջինից ցածր» կատեգորիայում են հայտնվել Ջոն Թայլերը, Քալվին Քուլիջը, Միլարդ Ֆիլմորը, Զաքարի Թեյլորը, Ջեյմս Բյուքենենը և Ֆրանկլին Փիրսը:

Դոնալդ Թրամփի հրապարակած լուսանկարի համաձայն՝ «անհաջողակների» կատեգորիայում ներառված են Ջո Բայդենը, Բարաք Օբաման, Ուլիսես Ս. Գրանտը, Ուորեն Ջ. Հարդինգը և Ջիմի Քարթերը:

Նմանատիպ