Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Մասնավորապես, հրամանագրի համաձայն՝ 25 տոկոս մաքսատուրքեր են սահմանվել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա, իսկ 10 տոկոս՝ Չինաստանից ներկրվող ապրանքների համար։
Բացի այդ, 10 տոկոս մաքսատուրք կկիրառվի Կանադայից էներգակիրների ներմուծման համար։
Սպիտակ տան հայտարարությամբ, «Այս մաքսատուրքերը անհրաժեշտ են, որպեսզի Չինաստանը, Մեքսիկան և Կանադան պատասխանատվության ենթարկվեն ԱՄՆ թունավոր թմրադեղերի հոսքը կասեցնելու իրենց խոստումների համար»: