Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ «լավ բանակցություններ» է վարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լավ բանակցություններ» է անցկացրել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը պատերազմող երկրների առաջնորդների հետ զրուցել է ֆրանսիական Էվիան առողջարանային քաղաքում՝ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։
Թրամփը նաև հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինայի կոչը, որի համաձայն՝ Եվրոպայում պետք է տեղակայվեն ամերիկյան հրթիռներ։
«Նրանք ցանկանում են, որ կարողանան դա անել։ Մենք դիտարկում ենք դա», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատասխանատուն Պուտինն է, նա չի պատասխանել և նշել է, որ փորձում է լուծել հակամարտությունը։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ, Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը կկայացնի՝ ելնելով ստեղծված իրականությունից։
«Մենք հետևում ենք դրան, տեսնում ենք, թե որքան կնվազի նավթի գինը, այն իրոք նվազում է», – հայտարարել է նա։