Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ շատ շուտով կխոսի Վլադիմիր Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ շատ շուտով կխոսի Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին ասել է լրագրողներին։
Խոսելով Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին՝ լրագրողը նրան հարցրել է, թե երբ է նա պլանավորում խոսել Վլադիմիր Պուտինի հետ։
«Շատ շուտով։ Առաջիկա մի քանի օրերին։ Տեսեք, մենք դա կանենք Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, մենք կլուծենք այն։ Վստահ եմ, որ մենք կլուծենք այն», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ինչպես ինքը, առաջին տիկին Մելանյա Թրամփը նույնպես շատ լավ էր հասկանում Պուտինին, չնայած այս փուլում նրանք հիասթափված են։
«Գիտեք, առաջին տիկինը հիանալի հարաբերություններ ուներ Պուտինի հետ, ինչպես նաև ես։ Այնուամենայնիվ, գիտեք, մենք հիասթափված ենք։ Մենք երկուսս էլ հիասթափված ենք, որ այս անհեթեթ պատերազմը շարունակվում է», – նշել է ԱՄՆ նախագահը։