Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Կանադայում հրդեհները «դիտավորյալ անփութություն են», ինչը ԱՄՆ-ի վրա միլիարդավոր դոլարներ է նստում, ուստի աղտոտման արժեքը պետք է ավելացվի Կանադայի մաքսատուրքերին
President Donald Trump speaks in the East Room of the White House, Thursday, July 16, 2026, in Washington. (Saul Loeb/Pool via AP)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային սպառնում է մաքսատուրքերի բարձրացմամբ՝ հրդեհների պատճառով։
Դոնալդ Թրամփը համարում է, որ Կանադայում հրդեհները առաջացել են անփութության հետևանքով, և երկրին սպառնում է սակագների բարձրացմամբ։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները Կանադային «պատասխանատվության է ենթարկում իր անտառների անպատշաճ կառավարման համար»։
Թրամփի պնդմամբ՝ դա առաջացնում է «անարդարացի աղտոտվածություն, անառողջ և վտանգավոր օդ, որը թափանցում է Միացյալ Նահանգներ»։
Թրամփը համոզված է, որ դա «դիտավորյալ անփութություն է», որը, նրա խոսքով, «վերածվում է ամենամյա երևույթի և Միացյալ Նահանգների վրա միլիարդավոր դոլարներ է նստում»։ Այս համատեքստում ԱՄՆ նախագահը նշել է, որ աղտոտման արժեքը պետք է ավելացվի Կանադայի կողմից ներկայումս վճարվող մաքսատուրքերին։