Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ցանկանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կրկին անցկացնել ԱՄՆ-ում՝ այս անգամ առանց Կանադայի և Մեքսիկայի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կրկին անցկացնել ԱՄՆ-ում, սակայն այս անգամ՝ առանց Կանադայի և Մեքսիկայի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը գովել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին՝ նշելով, որ նա հիանալի է խաղացել։
«Եվ այս հիասքանչ խաղացողները, ինչպես երևում է, դա անում են բազմիցս։ Նրանք պարզապես ծնվում են ինչ-որ առանձնահատուկ տաղանդով։ Գիտեմ, որ Ռոնալդուն նրանցից մեկն է։ Նրան տարիներ շարունակ ճանաչում եմ, հրաշալի տղա է», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև քննադատել է Ինգլիայի ֆուտբոլի հավաքականի մարտավարությունը կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ։
«Անգլիայում դուք ունեք մի հրաշալի խաղացող, ում հետ ես գոլֆ եմ խաղացել, գիտեք այդ մասին, չէ՞։ Եվ դա Հարրին է, ով ֆանտաստիկ է։ Կարծում եմ՝ հնարավոր է սխալ թույլ տվեցին, երբ նրան պաշտպան դարձրին։ Ի՞նչ գիտեմ ես ֆուտբոլի մասին։ Նրանք հաշվի մեջ առաջ անցան, վերցրին իրենց լավագույն խաղացողին և հետո տեղափոխեցին պաշտպանություն։ Հետո ինչ-որ կերպ, գիտեք, պետք է մի քիչ էլ հարձակման մեջ լինել, չէ՞», – նշել է Դոնալդ Թրամփը։