Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ անձնակազմը տարհանվում է Մերձավոր Արևելքից. Այս վայրը կարող է դառնալ վտանգավոր գոտի, Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, մենք դա թույլ չենք տա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է այն տեղեկությունը, որ անձնակազմը տարհանվում է Մերձավոր Արևելքից։
Դոնալդ Թրամփը սա ասել է լրագրողների հետ զրույցում։
Երբ ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե ինչու են նրանք տարհանվում, Թրամփը պատասխանել է, որ այս վայրը կարող է դառնալ վտանգավոր։
«Այս վայրը կարող է դառնալ վտանգավոր գոտի։ Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի։ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Մենք դա թույլ չենք տա», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Reuters-ը նախկինում, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրաքում իր դեսպանատան մասնակի տարհանմանը, և որ զինծառայողների ընտանիքների անդամներին ասվում է, որ նրանց թույլատրվում է լքել Իրաքը։