Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ ընտրական քվեարկության սարքավորումները ծայրահեղ խոցելի են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից միջամտության նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ընտրական համակարգի սպառնալիքներից մեկն է անվանել Ռուսաստանը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում ընտրական քվեարկության սարքավորումները «ծայրահեղ անպաշտպան են», այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից միջամտության նկատմամբ։
Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, ԱՄՆ ընտրական համակարգի թույլ կողմերը վաղուց են հայտնի։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դրանց մի մասը շտկվել է 2016 թվականի ընտրություններից հետո, երբ ԱՄՆ հետախուզական ծառայությունները պարզել էին, որ Ռուսաստանն ակտիվորեն միջամտում էր ընտրարշավին։
«ԲիԲիՍի»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները պարզել էին, որ Ռուսաստանն իրականացնում էր ընտրություններին միջամտելու համակարգված արշավ, որը ներառում էր հաքերային հարձակումներ, սոցիալական ցանցերում ազդեցության գործադրում և տեղերում ընտրական գործընթացների ֆինանսավորում։