Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները ջերմանում են
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները ջերմանում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները ավելի ջերմ են դարձել, և դա զգացվում էր Անքորիջի գագաթնաժողովի ընթացքում։

Ինչպես նշել է Թրամփը, Ուկրաինայի նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո նա խոսել է Ռուսաստանի նախագահի հետ, սակայն ոչ հյուրերի ներկայությամբ, որոնք, Թրամփի խոսքով, Բայդենի վարչակազմից ի վեր այնքան էլ լավ հարաբերություններ չունեն Պուտինի հետ։

Թրամփի խոսքով, եվրոպացի առաջնորդների ներկայությամբ Պուտինին զանգելը «անհարգալից կլիներ Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ»։

«Հանդիպումից հետո ես պատրաստվում էի զանգահարել նախագահ Պուտինին, և նա սպասում էր այդ զանգին։ Երբ զանգահարեցի, Ռուսաստանում արդեն գիշերվա մեկի մոտ էր։ Ուշ էր, բայց նա պատասխանեց։ Նա նույնպես շատ է աշխատում, ինչպես մենք։ Շատ լավ զրույց ունեցանք։ Ես ասացի նրան, որ պատրաստվում եմ կազմակերպել հանդիպում նախագահ Զելենսկու հետ, և դուք ու նա կհանդիպեք։ Այդ հանդիպումից հետո, եթե ամեն ինչ լավ լինի, ես էլ ձեզ կհանդիպեմ ու ամփոփում կանեմ։ Նրանք պետք է որոշակի շփում ունենան, հակառակ դեպքում սա ժամանակի կորուստ կլինի։ Ես ուզում եմ այս ամենը ավարտել», – նշել է Թրամփը։