Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի համաձայնվի դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, և դա «շատ լուրջ հետևանքներ» կունենա
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի համաձայնվի դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, և դա «շատ լուրջ հետևանքներ» կունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ այն դեպքում, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայում պատերազմի ավարտին, դա կունենա շատ ծանր հետևանքներ։

«Դա կունենա հետևանքներ», – նշել է Թրամփը։

Լրագրողի հարցին՝ արդյոք դա նշանակում է նոր պատժամիջոցներ կամ մաքսային տուրքեր, Թրամփը պատասխանելուց խուսափել է։

«Ես կարիք չունեմ դա ասել։ Շատ ծանր հետևանքներ կլինեն», – ասել է նա։

Լրագրողի հարցին՝ երբ ուրբաթ Ալյասկայում կհանդիպի Վլադիմիր Պուտինին, հավատո՞ւմ է արդյոք, որ կկարողանա համոզել նրան դադարեցնել խաղաղ բնակչությանը թիրախավորելը, Թրամփը պատասխանել է, որ հավանաբար՝ ոչ։

«Ես ունեցել եմ նման խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ։ Շատ լավ խոսակցություններ եմ ունեցել, գնում էի տուն և լսում, որ հրթիռը հարվածել է բնակելի շենքին կամ տանը, և մարդիկ մահացել են փողոցում։ Կարծում եմ, ձեր հարցի պատասխանը՝ ոչ, քանի որ ես արդեն ունեցել եմ նման խոսակցություն։ Ես ուզում եմ, որ պատերազմն ավարտվի։ Սա Բայդենի պատերազմն է, բայց ես ուզում եմ այն ավարտել։ Ես շատ հպարտ կլինեմ այս պատերազմը ավարտելով՝ հինգ այլ պատերազմների հետ միասին, որոնք արդեն ավարտել եմ։ Սակայն, կարծում եմ, ձեր հարցի պատասխանը՝ հավանաբար ոչ։ Ես շատ լավ խոսակցություններ եմ ունեցել Վլադիմիրի հետ, ես նրան շատ լավ եմ ճանաչում, նրա հետ լավ հարաբերություններ եմ ունեցել», – հայտարարել է Թրամփը։