Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում վիրավորված Ազգային գվարդիայի զինվորներից մեկը մահացել է
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում վիրավորված Ազգային գվարդիայի զինվորներից մեկը մահացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում վիրավորված Ազգային գվարդիայի զինծառայողը մահացել է։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այսօր հիվանդանոցում մահացել է Ազգային գվարդիայի 20-ամյա զինծառայող Սառա Բեքստրոմը, իսկ 24-ամյա Էնդրյու Վուլֆը գտնվում է ծանր վիճակում։ Թրամփը հավելել է, որ ենթադրյալ հարձակվողը՝ 29-ամյա Աֆղանստանի քաղաքացի Ռահմանուլլա Լականվալը, գտնվում է ծանր վիճակում։

Տեղեկատվության համար՝ Սպիտակ տան մոտ կրակոցներից վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայողներ։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրակոցների պահին գտնվում էր Ֆլորիդայում։