Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գործնական բանակցությունների դուռը բաց կթողնի, եթե խաղաղության գործընթացում առաջընթաց լինի
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գործնական բանակցությունների դուռը բաց կթողնի, եթե խաղաղության գործընթացում առաջընթաց լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ եթե խաղաղ գործընթացում «առաջընթաց լինի», ապա կթողնի դուռը բաց Ռուսաստանի հետ գործնական բանակցությունների համար, – այս մասին նախագահը հայտնել է լրագրողներին Ալյասկա մեկնելու ընթացքում։

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկում է նաև գործնական համագործակցություն։

«Նկատեցի, որ նա Ռուսաստանից շատ գործարարներ է բերում, և դա լավ է։ Դա ինձ դուր է գալիս, որովհետև նրանք ցանկանում են բիզնես անել, սակայն բիզնես չի լինի, քանի դեռ պատերազմի հարցը չենք լուծել»։

«Եթե առաջընթաց ունենանք, կքննարկեմ բիզնես անել, քանի որ դա այն հարցերից մեկն է, որը նրանք ցանկանում են», – ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը կարծում է, որ այսօրվա հանդիպումից «ինչ-որ բան» կստացվի։

«Նա խելացի է։ Շատ վաղուց է, որ այս գործն է անում, սակայն ես նույնպես երկար ժամանակ է, ինչ դա անում եմ, և ահա, այստեղ ենք։ Մենք նախագահներ ենք։ Լավ ենք հասկանում միմյանց։ Երկու կողմերում էլ կա հարգանք, և կարծում եմ, որ այստեղից ինչ-որ բան կստացվի», – նշել է Թրամփը։