Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինցիներին թույլ չեն տա վերադառնալ Գազա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինցիներին թույլ չեն տա վերադառնալ Գազա։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում
Թրամփին հարցրել են Գազայի հատվածի հետ կապված իր ծրագրերի մասին, որոնք, ըստ նրա, տարածքը կվերածեն «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»:
Դոնալդ Թրամփն ասել է, որ ավելի լավ բնակարաններ կկառուցվեն պաղեստինցիների համար, թեև դրանք կլինեն «մի փոքր ավելի հեռու այնտեղից, որտեղ նրանք հիմա են», սակայն նախագահը չի հստակեցրել, թե որտեղ է մտադիր վերաբնակեցնել նրանց։