Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսում է նամակներ ուղարկել մոտ 200 երկրների՝ մաքսատուրքերի դրույքաչափերի վերաբերյալ

22:57, 27.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսում է նամակներ ուղարկել մոտ 200 երկրների այն մասին, թե ինչ մաքսատուրքեր պետք է վճարեն Միացյալ Նահանգներին։ Թրամփը սա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Մենք նամակ կուղարկենք, մենք խոսում ենք շատ երկրների հետ, պարզապես նրանց ասելու համար, թե որքան պետք է վճարեն Միացյալ Նահանգներում բիզնեսով զբաղվելու համար, և դա շատ արագ տեղի կունենա։ Որոշ խոշոր երկրների, օրինակ՝ Հնդկաստանի դեպքում, կարծում եմ, մենք կկարողանանք համաձայնության գալ, որտեղ կկարողանանք մտնել և առևտուր անել։ Այժմ դա սահմանափակ է, դուք չեք կարող այնտեղ մտնել, նույնիսկ չեք կարող մտածել դրա մասին։ Մենք փորձում ենք հասնել առևտրային արգելքների լիակատար վերացման կետին, ինչը անհնար է, և ես վստահ չեմ, որ դա տեղի կունենա», – ասել է Թրամփը։

Նմանատիպ