Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է բանակցություններ սկսել Վենեսուելայի նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է բանակցություններ սկսել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
ԱՄՆ նախագահը չի նշել, թե ինչ հարցեր է քննարկելու Մադուրոյի հետ։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ճնշում գործադրել Մադուրոյի վրա։
Բացի այդ, պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին հայտնել են, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները անցյալ շաբաթ Սպիտակ տանը երեք հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունները։ Հրատարակությունը նշել է, որ պաշտոնյաները քննարկել են նաև երկրի ներսում ցամաքային հարվածների հնարավորությունը։