Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50 տոկոս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկնապատկելու է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ հասցնելով 50 տոկոսի։ Սա պատասխան է Կանադայի Օնտարիո նահանգի որոշմանը, որը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել ԱՄՆ ներկրվող էլեկտրաէներգիայի համար։
Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է իր առևտրի նախարարին 25 տոկոս մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների վրա, որն ուժի մեջ կմտնի մարտի 12-ի առավոտից։
ԱՄՆ նախագահը էլեկտրաէներգիայի հետ կապված ազգային արտակարգ դրություն կհայտարարի։
«Կանադան նաև պետք է անհապաղ իջեցնի իր հակաամերիկյան 250-390 տոկոս մաքսատուրքը ԱՄՆ-ի կաթնամթերքի վրա, որը վաղուց համարվում էր զզվելի», – ասել է Դոնալդ Թրամփը: