Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է միայնակ մամուլի ասուլիս անցկացնել, եթե Պուտինի հետ հանդիպումը հաջող չանցնի
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է միայնակ մամուլի ասուլիս անցկացնել, եթե Պուտինի հետ հանդիպումը հաջող չանցնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ եթե Պուտինի հետ հանդիպումը լավ չավարտվի, հնարավոր է մամուլի ասուլիսը անցկացնի միայնակ։

«Ես մամուլի ասուլիս կանցկացնեմ։ Չգիտեմ՝ համատեղ կլինի, թե ոչ։ Այս մասին մենք անգամ չենք խոսել։ Կարծում եմ՝ լավ կլինի, եթե ունենանք համատեղ մամուլի ասուլիս, և հետո՝ առանձին։ Այսպիսով, կամ կունենանք համատեղ մամուլի ասուլիս, կամ եթե հանդիպումը լավ չավարտվի, պարզապես միայնակ կանցկացնեմ ասուլիսը և կգնամ, կվերադառնամ Վաշինգտոն», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ եթե հանդիպումը բացասական լինի, ապա մամուլի ասուլիսում կհայտարարի, որ «պատերազմը շարունակվում է»։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Պուտինը պատրաստվում է համաձայնագիր կնքել։

«Ես հավատում եմ, որ այժմ նա վստահ է, որ կհասնի համաձայնության։ Կարծում եմ՝ նա կհասնի համաձայնության։ Կարծում եմ՝ նա դա կանի։ Մենք դա շատ շուտով կիմանանք», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ վաղը Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան։