Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դիտարկել ԱՄՆ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերադարձնելու հարցը

12:08, 26.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մտածել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադառնալու մասին։ Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որով սկսվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը, քանի որ ԱՄՆ-ն այլ երկրների համեմատ անարդարացի գումար է վճարել ԱՀԿ-ին։

Հրամանի տեքստում որպես ԱՄՆ-ի դուրս գալու պատճառ նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19 համաճարակի և առողջապահական այլ ճգնաժամերի սխալ կառավարումը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոսել է գնաճի եւ սահմանների պաշտպանության մասին։

«Մենք պատրաստվում ենք հաղթել գնաճին, նվազեցնել գները: Մենք պատրաստվում ենք բարձրացնել աշխատավարձերը: Մենք պատրաստվում ենք ավելի շատ փող դնել ձեր գրպանները, ապահովել մեր սահմանները և վերականգնել կարգուկանոնը մեր քաղաքներում: Մենք պատրաստվում ենք Ամերիկան ​​կրկին մեծացնել», – ասել է Թրամփը։

Նմանատիպ