Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը փորձում է վերջ դնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը՝ Ազգային աղոթքի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ խոսել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի մասին։
Թրամփը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմը սարսափելի է, և իր վարչակազմը փորձում է վերջ դնել այս հակամարտությանը։
ԱՄՆ նախագահը ներկաներին խնդրեց մտածել երկու երկրներում ապրող այն ընտանիքների մասին, ովքեր այս պատերազմում կորցնում են իրենց սիրելիներին։ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատերազմը չէր սկսվի, եթե ինքը նախագահ լիներ։
Իր ելույթի ընթացքում Թրամփը չհիշատակեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլզին, ով, ըստ CBS News-ի, լքում է իր պաշտոնը։