Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա Ալյասկայում օգոստոսի 15-ին։
Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Սպիտակ տանը հայտարարել էին, որ Պուտինի և Թրամփի հանդիպման վայրի տարբերակների թվում դիտարկվում էին նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Հունգարիան, Շվեյցարիան և Հռոմը։