Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին

11:29, 09.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։ Ինչպես հայտնում է New York Post-ը, այս մասին նա խոսել է այս հրապարակմանը տված բացառիկ հարցազրույցում նախագահական ինքնաթիռում։

Հարցին, թե քանի անգամ է նա խոսել Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է, որ ավելի լավ է չասել: Թրամփը նշել է, որ Պուտինը մտահոգված է մարտի դաշտում մարդկանց սպանությամբ։

«Նա ցանկանում է տեսնել, որ մարդիկ դադարում են մահանալ»,- ասել է ԱՄՆ նախագահը, որի խոսքերը մեջբերում է New York Post-ը։

«Այս բոլոր մահացած մարդիկ, երիտասարդ, գեղեցիկ մարդիկ: Նրանք նման են ձեր երեխաներին՝ երկու միլիոն մահացած, և առանց պատճառի»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Բացի այդ, Թրամփը կրկնել է, որ այս պատերազմը չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ 2022 թվականին։

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ: Բայդենը խայտառակություն էր մեր երկրի համար: Իսկական ամոթ», – ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմին վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։

«Հուսով եմ, որ մենք արագ կհամաձայնվենք: Մարդիկ ամեն օր մահանում են։ Ուկրաինայում այս պատերազմը շատ վատ է: Ես ուզում եմ ավարտել այս անիծյալ գործը», – ասել է Թրամփը։

Նմանատիպ