ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրից։ Թրամփն այս մասին ասել է Վաշինգտոնում կայացած Արհեստական բանականության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Մասնավորապես, խոսքը այն համաձայնագրի մասին է, որի համաձայն ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները զենք կգնեն ԱՄՆ-ից և կուղարկեն այն Ուկրաինա։
«Նրանք Միացյալ Նահանգներին կվճարեն ռազմական տեխնիկայի արժեքի 100%-ը, և դրա մեծ մասը կուղղվի Ուկրաինային», – ասել է Թրամփը։