Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը մոտ ապագայում պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի որևէ երկրի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը մոտ ապագայում պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի որևէ երկրի հետ։ Այս մասին Թրամփը ասել է Fox News-ին տված մեկնաբանությունում։
«Ես սրան չեմ համաձայնի։ Ոչ, ես կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է դադարեցնել դա: Դա իմ հարցն էր նրան, քանի որ եթե նա շարունակեր, դա մեզ համար մեծ խնդիր կլիներ։ Կարծում եմ, որ նա ցանկանում է արագ հաղթահարել այս խնդիրը: Ե՛վ նա, և՛ Զելենսկին ցանկանում են վերջ տալ դրան», – ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Բարաք Օբամայի օրոք Ռուսաստանը կարողացել է ուկրաինական մեծ տարածք գրավել, իսկ հիմա Ռուսաստանը փորձում է ամեն ինչ վերցնել։
«Սա իսկապես շատ վատ է։ Շատ մարդիկ արդեն մահացել են, շատ քաղաքներ ավերվել են, հազարամյա գեղեցիկ գմբեթներ», – ասել է Թրամփը Ուկրաինայում պատերազմի ավարտին նվիրված ծրագրված հանդիպումից առաջ։
Ի գիտություն, Վլադիմիր Զելենսկին NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակում նախապատրաստել Լեհաստանի կամ Լիտվայի վրա։