Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերադարձնել Աֆղանստանում գտնվող Բաղրամի ավիաբազան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերադարձնել Աֆղանստանում գտնվող Բագրամի ավիաբազան։
Լրագրողը Դոնալդ Թրամփին հարցրեց, թե արդյոք նա զորքեր կուղարկի Բագրամի ավիաբազան վերադարձնելու համար։
«Մենք հիմա խոսում ենք Աֆղանստանի հետ և ցանկանում ենք այն վերադարձնել հնարավորինս շուտ, և եթե նրանք չվերադարձնեն այն, գիտեք, թե ես ինչ եմ անելու», – լրագրողին ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում գրել էր, որ Աֆղանստանը պետք է վերադարձնի բազան Ամերիկային։
«Եթե Աֆղանստանը չվերադարձնի Բագրամի ավիաբազան Միացյալ Նահանգներին, շատ վատ բաներ կպատահեն այն կառուցած մարդկանց հետ», – գրել է Թրամփը։