Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
Լրագրողի հարցին, թե ինչ կասեր Ուկրաինայի նախագահին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Ես ձեզ կասեմ, թե ինչպես է նա։ Նա դժվարին իրավիճակում է։ Նա երբեք չպետք է այնտեղ լիներ»։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցը։
«Ինչպես գիտեք, Վլադիմիրը զանգահարեց ինձ։ Նա ասաց. «Կարո՞ղ եմ օգնել ձեզ Իրանի հարցում»։ Ես ասացի. «Ոչ, ես օգնության կարիք չունեմ Իրանի հարցում։ Ես օգնության կարիք ունեմ ձեզ հետ»։ «Հուսով եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ Ռուսաստանի հետ», – ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Ուկրաինայում պատերազմը չէր լինի իր վարչակազմի օրոք։
«Դա ամոթ է։ Անցյալ շաբաթ 6000 զինվոր զոհվեց։ Անցյալ շաբաթ ավելի քան 6500 զինվոր զոհվեց։ Ռուսաստան, Ուկրաինա՝ պատերազմ, որը երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի», – ասել է Թրամփը։