Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերականգնել երկկողմանի մաքսատուրքերը որոշ երկրների նկատմամբ
Միացյալ Նահանգները կարող է կրկին երկկողմանի մաքսատուրքեր սահմանել որոշ երկրների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
Թրամփը նշել է, որ նմանատիպ մաքսատուրքեր կարող են սահմանվել երկու-երեք շաբաթվա ընթացքում։
«Ի վերջո, կարծում եմ, որ տեղի կունենա այն, որ մենք կունենանք հիանալի գործարքներ։ Ի դեպ, եթե մենք գործարք չունենանք որևէ ընկերության կամ երկրի հետ, մենք նրանց վրա մաքսատուրքեր կսահմանենք», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը պատասխան մաքսատուրքեր սահմանեց աշխարհի տարբեր երկրների նկատմամբ։ Նվազագույն սակագինը 10 տոկոս էր, մինչդեռ առավելագույնը՝ մոտ 50 տոկոս։