Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Սի Էն Էն -ն։
Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, երբ նրանք ցանկանան։
«Մենք խոսում ենք Զելենսկու հետ: Մենք շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ և կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը՝ քննադատելով Եվրամիությանը՝ Ուկրաինայի պաշտպանության համար բավարար գումար չծախսելու համար։
Բացի այդ, Թրամփը հերթական անգամ կասկածի տակ է դրել ուկրաինական պատերազմի զոհերի պաշտոնական թիվը։ Նրա խոսքով՝ պատերազմն արդեն միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել։ Թրամփի հաշվարկներով՝ Մոսկվայի կորուստները կազմում են մոտ 800 հազար մարդ, իսկ Կիևինը` 600-ից մինչև 700 հազար մարդ։