Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապում է միգրացիոն խնդրի հետ
Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապում է միգրացիոն խնդրի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապում է միգրացիոն խնդրի հետ։

Ինչպես Այովայում աջակիցների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել է Թրամփը, Ֆրանսիայում «սարսափելի քաոսը» պահանջում է պատասխան, որը ներառում է միգրացիոն քաղաքականության խստացում և սահմանների ամրապնդում:

Ֆրանսիայում անկարգությունները հաջորդել են ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությանը։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների ու վանդալիզմի։ Իշխանությունները կարողացան ճնշել անկարգությունները՝ փողոց դուրս բերելով ոստիկանության լրացուցիչ ուժեր։