Դոնալդ Թրամփը ևս յոթ երկրների նամակ է ուղարկել մաքսատուրքերի վերաբերյալ

11:01, 10.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մոլդովայից բացի, մաքսային տուրքեր վերաբերող նամակ է ուղարկել ևս յոթ երկրի։ Դրանք են՝ Ֆիլիպինները, Բրունեյը, Ալժիրը, Իրաքը, Լիբիան, Շրի Լանկան և Բրազիլիան։

Հայտնի է, որ 30 տոկոս մաքսատուրք կսահմանվի Լիբիայի, Իրաքի, Ալժիրի և Շրի Լանկայի նկատմամբ, 25 տոկոս՝ Բրունեյի, իսկ 20 տոկոս՝ Ֆիլիպինների վրա։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանվում է 50 տոկոս մաքսատուրք, ինչը կկիրառվի սկսած օգոստոսի 1-ից։

Թրամփը Բրազիլիայի վերաբերյալ այս որոշումը հիմնավորել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ քրեական հետապնդմամբ և Բրազիլիայում ամերիկյան հարթակների գրաքննությամբ։

Նմանատիպ