Դոնալդ Թրամփը և Կատարի էմիրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի հետ կապված հարցեր
Դոնալդ Թրամփը և Կատարի էմիրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի հետ կապված հարցեր

Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Reuters»-ը՝ հղում անելով Կատարի պետական ​​լրատվական գործակալությանը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Կատարի էմիրը և ԱՄՆ նախագահը քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի համաձայնագրի հետ կապված զարգացումները։

Ինչպես գրում է կատարական մամուլը, Կատարը կշարունակի համակարգումը գործընկերների հետ՝ աջակցելու Պակիստանի գլխավորությամբ իրականացվող միջնորդական ջանքերին։