Դոնալդ Թրամփը դիմել է Իսրայելի վարչապետին և նախագահին. «Հիանալի օր է, գուցե սա ձեր լավագույն օրն է»
Սա հիանալի օր է։ Սա կարող է լինել ձեր լավագույն օրը, – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։
«Սա պատմություն է», – պատասխանել է Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Եհիել Լեյթերը պատմել է, որ Թրամփը օդանավակայանում իրեն ասել է. «Գիտեք, որ ձեր որդին ժպտում է ձեզ, գիտեք դա, չէ՞»։
«Իմ սիրտը պայթեց», – գրել է Լեյթերը X-ում։
Լեյթերի որդին՝ մայոր Մոշե Եդիդիյա Լեյթերը, զոհվել է Գազայի հատվածում մարտական գործողությունների ժամանակ 2023 թվականին։