Դոնալդ Թրամփը չի բացառում, որ դադարեցնի Բալթյան երկրներում զորավարժությունները, եթե դրա մասին նրան կխնդրի Վլադիմիր Պուտինը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ դադարեցնի Բալթյան երկրներում զորավարժությունները, եթե դրա մասին նրան կխնդրի Վլադիմիր Պուտինը:

Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, որը վերաբերում էր Բալթյան տարածաշրջանում զորավարժությունների հնարավոր դադարեցմանը, Թրամփը պատասխանել է.

«Հնարավոր է մենք խոսենք այդ մասին»:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Հելսինկիում հուլիսի 16-ին: