Դոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին 900 կիլոգրամանոց ռումբեր մատակարարելու արգելքը

13:48, 26.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին 900 կիլոգրամանոց ռումբեր մատակարարելու արգելքը, հայտնում է Bloomberg-ը։

«Իսրայելցիները երկար են սպասել դրան, նրանք երկար ժամանակ պահեստում են եղել»,- ասել է Թրամփը։

Լրագրողի այն հարցին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, Թրամփը պատասխանել է. «Որովհետև իսրայելցիները գնել են դրանք»:

Ջո Բայդենը մայիսին դադարեցրեց Իսրայելին մոտ 3500 ռումբերի մատակարարումը, այդ թվում՝ 900 կիլոգրամանոց ռումբերը՝ խիտ բնակեցված Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական ռազմական արշավի ժամանակ քաղաքացիական բնակչության զոհերը սահմանափակելու համար:

Նմանատիպ