Դոնալդ Թրամփը բացառում է ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը Ուկրաինա և ասում է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ
Դոնալդ Թրամփը բացառում է ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը Ուկրաինա և ասում է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորք չի տեղակայվի Ուկրաինայում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Սակայն որոշ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը, ցանկանում են տեղակայել զինված ուժեր տեղում, ինչը, կարծում եմ, խնդիր չի լինի։ Կարծում եմ, Պուտինը հոգնել է։ Կարծում եմ՝ բոլորն են հոգնել։ Մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում մենք ավելի շատ տեղեկություններ կիմանանք նախագահ Պուտինի մասին և կտեսնենք, թե սա ուր կտանի մեզ։ Հնարավոր է՝ նա չցանկանա որևէ համաձայնագիր կնքել», – ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք ամերիկյան զորք կտեղակայվի Ուկրաինայում, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ ոչ։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ ոչ։ Ես փորձում եմ դադարեցնել սպանությունները։ Այս սարսափելի պատերազմում ամեն շաբաթ մահանում է հինգից յոթ հազար մարդ», – ընդգծել է Թրամփը։