Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ում չարտադրված մեքենաների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոսով նոր մաքսատուրքեր է սահմանում այն մեքենաների համար, որոնք արտադրված չեն ԱՄՆ-ում։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում և ստորագրել գործադիր հրամանը։
Թրամփն ասել է, որ նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ ԱՄՆ նախագահը նշել է, որ մաքսատուրքերը կտարածվեն նաև մեքենաների վրա, որոնց մասերը արտադրված են Ամերիկայում, բայց հավաքվում են այլ երկրում։