Դոնալդ Թրամփը 25 տոկոս հավանականություն ունի, որ Պուտինի հետ իր հանդիպումը հաջող չի լինի
25% հավանականություն կա, որ Պուտինի հետ հանդիպումը հաջող չի լինի, – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Fox Radio-ին տված հարցազրույցում լրագրողի հարցին, թե գոյություն ունի՞ որևէ սցենար, որի դեպքում հանդիպումը կդիտարկվի որպես անհաջող, Թրամփը պատասխանել է. «Այո, դրա հավանականությունը 25%-ն է»։
«Այս հանդիպումը երկրորդ հանդիպման նախապատրաստություն է։ Երկրորդ հանդիպումը շատ, շատ կարևոր կլինի, քանի որ դա կլինի այն հանդիպումը, որտեղ նրանք կհասնեն համաձայնության», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ սահմանների և տարածքների վերաբերյալ «ընդունում-զիջում» գործընթացը տեղի կունենա երկրորդ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ վաղվա հանդիպումը «շախմատի խաղի» է նման։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանին լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, եթե հանդիպումը լավ չավարտվի։
«Այո, ես այդպես կվարվեմ, եթե սա չլուծվի», – ասել է Թրամփը։