Դոնալդ Թրամփ. Անհրաժեշտ է Ուկրաինա ուղարկել ավելի շատ զենք, նրանք պետք է կարողանան պաշտպանել իրենց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային լրացուցիչ զենք կուղարկի։
Թրամփը Ուկրաինայի հարցը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պատրաստվում ենք զենք ուղարկել։ Նրանք պետք է կարողանան պաշտպանել իրենց։ Այս պահին նրանք ծանր հարվածներ են ստանում։ Պետք է ուղարկենք ավելի շատ զենք, այո, հիմնականում պաշտպանական զենք։ Այս քաոսում այդքան շատ մարդ է զոհվում», – հայտարարել է Թրամփը։