Դոնալդ Թրամփ. Ե՛վ Իսրայելը, և՛ Իրանը հավասարապես ցանկանում էին դադարեցնել պատերազմը, ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել բոլոր միջուկային օբյեկտներն ու հնարավորությունները, ապա դադարեցնել պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ Իսրայելը և Իրանը ցանկանում էին դադարեցնել պատերազմը։
Նա ասել է, որ իր համար պատիվ է դադարեցնել պատերազմը։
«Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել բոլոր միջուկային օբյեկտներն ու հնարավորությունները, ապա դադարեցնել պատերազմը», – գրել է Թրամփը։