Դոնալդ Թրամփ. Եվրոպան սիրում եմ, մայրս Շոտլանդիայից էր, հայրս՝ Գերմանիայից, բնական հակվածություն ունեմ այս տարածաշրջանի նկատմամբ և ցավով եմ նայում այն ամենին, ինչ այնտեղ տեղի է ունենում
Գրողը տանի, ինչո՞ւ ենք օգնում ՆԱՏՕ-ին: Այս մասին ավելի ուշ կիմականաք, – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իռլանդիա կատարած այցի ընթացքում:
Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ-ն չէր ցանկանում օգնել ԱՄՆ-ին Պարսից ծոցում, չնայած նրան, որ Վաշինգտոնը նեղուցից նավթ չի ստանում, այնինչ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց նավթի մեծ մասը — 40, 50 թե 60 տոկոսը — ստանում են տարբեր երկրներից:
ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ ինքը սիրում է Եվրոպան, սակայն իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում մայրցամաքում:
«Գիտեք, ես սիրում եմ Եվրոպան. մայրս Շոտլանդիայից էր, իսկ հայրս՝ Գերմանիայից, այսինքն՝ Եվրոպայից: Բնական հակվածություն ունեմ այս տարածաշրջանի նկատմամբ և ցավով եմ նայում այն ամենին, ինչ այնտեղ տեղի է ունենում: Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում առևտրի, էներգետիկայի և ներգաղթի ոլորտներում: Օ՜, այս ներգաղթը… ի՞նչ եք անում ինքներդ ձեզ հետ: Չէ՞ որ դուք փաստացի ոչնչացնում եք ինքներդ ձեզ», – նշել է Դոնալդ Թրամփը: