Դոնալդ Թրամփ. Եթե միջանկյալ ընտրություններում հանրապետականները հաղթեն, ԱՄՆ-ի յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5 000 դոլար կտամ, հիշե՛ք, դա անել կարող են միայն հանրապետականները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա նահանգի բնակիչներին խոստանում է 5000-դոլարանոց չեկ հատկացնել՝ միջանկյալ ընտրություններում Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականների հաղթանակի դեպքում:
Այս հայտարարությունը Թրամփն արել է նախընտրական արշավի շրջանակներում նահանգում ունեցած ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ դեմոկրատների հաղթանակի դեպքում երկրին սպառնում է տնտեսական ճգնաժամ:
«Եթե հանրապետականները հաղթեն Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ես Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5 000 դոլար կտամ: Հիշե՛ք, դա անել կարող են միայն հանրապետականները: Դեմոկրատները չեն կարող դա անել, որովհետև մենք ահռելի գումարներ ենք ստանում մաքսատուրքերի և ռեկորդային տնտեսական հաջողության հաշվին:
Բայց եթե դեմոկրատները հաղթեն, իմ կարծիքով, դուք կունենաք 1929 թվականի նման տնտեսական դեպրեսիա: Դա լավ ժամանակ չի լինի: Եթե հանրապետականները հաղթեն, ձեզանից յուրաքանչյուրն իր գրպանում կունենա 5 000 դոլար, և մենք կունենանք այնպիսի տնտեսական հաջողություն մեր երկրի համար, ինչպիսին նախկինում երբեք չենք տեսել»,- հայտարարել է Թրամփը: