Դոնալդ Թրամփ. Եթե Իրանի առաջնորդները շարունակեն սպանել խաղաղ բնակիչների, ԱՄՆ-ն նրանց կհարվածի ծանր հարվածով
Դոնալդ Թրամփ. Եթե Իրանի առաջնորդները շարունակեն սպանել խաղաղ բնակիչների, ԱՄՆ-ն նրանց կհարվածի ծանր հարվածով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի առաջնորդները շարունակեն սպանել խաղաղ բնակիչների, ԱՄՆ-ն նրանց կհարվածի ծանր հարվածով։

ԱՄՆ նախագահն այս մասին ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։

«Եթե նրանք մարդկանց սպանեն, ես նրանց շատ ծանր հարված կհասցնեմ», – ասել է Թրամփը, չնայած չի մանրամասնել, թե ինչպիսի ուժի մասին է խոսքը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն ասում է, որ եթե Իրանը վերսկսի իր միջուկային ծրագիրը վերականգնելու աշխատանքները, ինքը կոչնչացնի Թեհրանը։

«Եթե նրանք դա անեն, ես կոչնչացնեմ այն», – ասել է Դոնալդ Թրամփը։

Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը, նա անցյալում արդեն գործ է ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ։

«Ես շատ լավ գործ ունեցա Սոլեյմանիի հետ, ես գործ ունեցա ալ-Բաղդադիի հետ և հարվածեցի Իրանի միջուկային օբյեկտներին։ Ո՞րն է ավելի կարևոր՝ ալ-Բաղդադի՞ն, Սոլեյմանի՞ն, թե՞ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը», – ասաց Դոնալդ Թրամփը։