Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը կրակի և բռնի կերպով սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության, մենք պատրաստ ենք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ եթե Իրանը կրակի և սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության։
Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։
«Եթե Իրանը կրակի և բռնի կերպով սպանի խաղաղ ցուցարարներին, ինչպես նրանց սովորությունն է, Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության։ Մենք պատրաստ ենք», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Տեղեկության համար, Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր։ Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ Թեհրանում խանութպանների գործադուլից հետո, որը ուղղված էր երկրի ծանր տնտեսական ճգնաժամին, որը հանգեցրեց ցույցերի ամբողջ երկրում։ Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։